Կաթիլը ծակել է քարը. Ռուբեն Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով հուլիսի 17-ից Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Կաթիլը քսաներկու տարի շարունակ, պրկված անարդարությունների դեմ աղաղակող ճիչով, կոռուպցիայից, կաշառակերությունից ու ամենաթողությունից հաշմված ու բզկտված, համազգային ներուժով արցախյան փառահեղ հաղթանակի արդյունքները փոշիացնելու դեմ հուսահատ պայքարով, մեր իսկ կողմից սեփական աչքերում մխրճված գերանը չտեսնելու և դրսերում մեղավորներ փնտրելու՝ անկյալին հատուկ կենսակերպ որդեգրած և, որ ամենակարևորն է, որպես այս ամենի հիմնական պատճառ՝ 95-ից սկսած և շարունակվող համապետական բոլոր ընտրությունները տոտալ կեղծելու ժողովրդական զայրույթը իր մեջ ամփոփած՝ Կաթիլը դղրդոցով ծակեց քարը։

Քանի դեռ ուշ չէ՝ իրական և ժողովրդի կողմից ընդունելի փոխզիջումներով կասեցնել այս գահավիճումը։ Այլապես՝ Կաթիլից գոյացած ճեղքը սպառնում է վերաճել ամենակուլ երախի՝ իր մեջ կլանելով մեր պետականությունը, իր հայրենիքում ապրելու՝ մեր երեխաների ապագան։

Հավատացեք, Կաթիլը այլևս ծակել է քարը…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031