![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/pn.jpg)
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում հուլիսի 23ին ՊԲ հարավ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հուլիսի 23ին, ժամը 10:55ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: