Մյունխենի ոստիկանությունը չի բացառում հրաձգության և Անդերս Բրեյվիկի հարձակման միջև կապը
Մյունխենի ոստիկանությունը չի բացառում, որ զինված հարձակումը կապ ունի 2011 թվականին: Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի հարձակման հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новостиն, ասել է ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն:
Անդերս Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22ին Օսլոյի կենտրոնում պայթյունի և նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում կատարված հարձակման հեղինակն է: Կրկնակի հարձակումների հետեւանքով զոհվել էր 77 մարդ, վիրավորվել 151ը:
2016 թվականի հուլիսի 22ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 27 մարդ: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ զինված հարձակվողը 18ամյա իրանցի է եղել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանության տվյալների համաձայն` երիտասարդը գործել է միայնակ և հավանական տարբերակ է
այն, որ քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո ինքնասպան է եղել: