Բաժիններ՝

ՆԱՏՕ­ի գլխավոր քարտուղարն իր զորակցությունն է հայտնել Գերմանիային

ՆԱՏՕ –ի գլխավոր քարտուղարությունը իր զորակցությունն է հայտնել Գերմանիային` Մյունխենում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости­ն:

«Իմ մտքերը այն մարդկանց հետ, ովքեր տուժեցին Մյունխենում տեղի ունեցած այդ անիմաստ հրաձգության հետեւանքով»,­ գրել է Յանս Ստոլտենբերգն իր թուիթերյան էջում:
Գերմանիային իր զորակցությունն է հայտնել նաեւ Լեհաստանը, Իտալիան, Ավստրիան,

Մեքսիկան, Հունաստանը, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` նշելով, որ ամբողջ Եվրոպան աջակցում է Մյունխենին: Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9 , հոսպիտալացվել է 16 մարդ: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ զինված հարձակվողը 18-­ամյա իրանցի է եղել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն:

Ոստիկանության տվյալների համաձայն` երիտասարդը գործել է միայնակ և հավանական տարբերակ է այն, որ քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո ինքնասպան է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս