Ասուլիսն ավարտվել է. խմբի անդամները չեն բացառել նոր շենքերի գրավումը

Քիչ առաջ ավարտվեց Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մամուլի ասուլիսը:

168.am-ի թղթակիցները տեղեկացնում են, որ խմբի անդամները հայտարարել են՝ չեն հանձնվելու և պայքարելու են մինչև վերջ: Հարցին, թե ինչու են ՊՊԾ այդ շենքը գրավել, նրանք պատասխանել են, որ այդ տարածքն են գրավել, քանի որ հենց այդ գնդի ծառայակիցներն են կեղեքում ժողովրդին:

Պավել Մանուկյանն ասել է, որ չի բացառվում իրենց թիմակիցների կողմից նոր տարածքների գրավումը: Հարցին, թե ինչպես են վերաբերվում այն հանգամանքին, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում է իր ձեռքը վերցնել շարժման կառավարումը, Պավել Մանուկյանն ասել է, որ իրենք չեն թողնելու, որպեսզի ևս մեկ անգամ խաբեն ժողովրդին. «Ժողովուրդը ինքը պետք է ինքն իրեն ղեկավարի»,-ասել է նա:

 

Տեսանյութեր

Լրահոս