Հայաստանը մտադիր է ԼՂ հակամարտությունը սառեցված թողնել. Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը կոլեգիայի ընդլայնված նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղեկացնում է ադրբեջանական Report կայքը:

Նիստում ելույթի ժամանակ Հասանովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը ծառայում է որոշ ուժերի շահերին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային հարց է։ Մեր հիմնական նպատակը միջազգային իրավական նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության շուտափույթ կարգավորումն է»,- հայտարարել է Հասանովը։

Անդրադառնալով ապրիլյան մարտերին՝ նա ասել է, թե հայկական կողմն է եղել նախահարձակ ու լուրջ վնաս հասցրել քաղաքացիական բնակչությանը:
«Հայաստանը մտադիր է հակամարտությունը սառեցված թողնել։ Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անհրաժեշտ է փոխել ստատուս քվոն։ Վերջին երկու ամիսներին բանակցային գործընթացում նկատվում է ակտիվություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն ակտիվություն են ցուցաբերում Ղարաբաղի հարցում»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։Հայաստանը մտադիր է ԼՂ հակամարտությունը սառեցված թողնել. Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը կոլեգիայի ընդլայնված նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տեղեկացնում է ադրբեջանական Report կայքը:

Նիստում ելույթի ժամանակ Հասանովը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը ծառայում է որոշ ուժերի շահերին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային հարց է։ Մեր հիմնական նպատակը միջազգային իրավական նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության շուտափույթ կարգավորումն է»,- հայտարարել է Հասանովը։

Անդրադառնալով ապրիլյան մարտերին՝ նա ասել է, թե հայկական կողմն է եղել նախահարձակ ու լուրջ վնաս հասցրել քաղաքացիական բնակչությանը:
«Հայաստանը մտադիր է հակամարտությունը սառեցված թողնել։ Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անհրաժեշտ է փոխել ստատուս քվոն։ Վերջին երկու ամիսներին բանակցային գործընթացում նկատվում է ակտիվություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն ակտիվություն են ցուցաբերում Ղարաբաղի հարցում»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս