Բոլոր պատանդներն ազատ են արձակվել

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խումբն ազատ է արձակել հուլիսի 17­ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։

Այս տեղեկատվությունը «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի հետ հարցազրույցում հաստատել է Վիտալի Բալասանյանը:

«Եղիազարյանը և Օսիպյանն ազատ են արձակվել մեկ ժամ առաջ: Նրանք ներկայումս գտնվում են օպերատիվ շտաբում»,­ ասել է Բալասանյանը:

Ավելի վաղ ազատ էին արձակվել նաև որպես պատանդ ՊՊԾ գնդում գտնվող երկու երիտասարդ ոստիկանները: Ներկայումս ՊՊԾ տարածքում պատանդներ չկան, և իրականացվում են մամուլի կենտրոնի ձևավորման աշխատանքեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031