Իսլանդիայի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության ¼-րդ եզրափակիչ՝ հաղթելով ֆավորիտներից մեկին՝ Անգլիայի հավաքականին:
Ադրբեջանական կողմի իրարամերժ հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանի սպասելիքները չեն արդարացել, և եթե այդ երկիրը փորձում է փոխել ստատուս-քվոն, պետք է պատրաստ լինի եռակողմ բանակցությունների: Սակայն Ադրբեջանը այդպիսի բանակցությունների դեռևս պատրաստ չէ:
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստի վրա աշխատել են Ֆրանսիայի կառավարության և ֆրանսահայ կազմակերպությունների իրավաբանները:
«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական պահի ենք հասել»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Լեբրոն Ջեյմսը հուլիսի 1-ին կստանա ազատ բասկետբոլիստի կարգավիճակ: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ամենաթանկ բասկետբոլիստի պայմանագրում կա մի կետ, որի համաձայն վերջինս կարող է 1-ին մրցաշրջանը անցկացնելուց հետո հեռանալ ակումբից:
Նրա գնահատմամբ՝ որքան շարունակվում է այս հակամարտությունը, ռազմական գործողությունների էսկալացիայի ռիսկը մեծանում է:
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեպի Հայաստան իր «ուխտագնացությանը» մոտեցավ առավելագույն ազնվությամբ և իր սրտի խոսքն ասաց Հայոց ցեղասպանության մասին՝ անտեսելով իր խորհրդականների և ճառ գրողների քաղաքական հաշվարկները: Նա նախընտրեց իրեն դրսևորել որպես Աստծո ճշմարիտ ծառա, այլ ոչ թե խորամանկ քաղաքական գործիչ…
«Պետք է ԼՂ հակամարտության համար փորձենք գտնել անվտանգության հնարավորություններ»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ անդրադառնալով իր ուղերձին, որով հանդես է գալու Բաքվում:
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստ են Թուրքիային տրամադրել Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:
Ռուսաստանի Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած «ՀայԱրտ» համույթի 25 երեխաներին, 48 ծնողներին և մանկավարժներին տեղափոխող ավտոբուսը Երևանում կլինի հունիսի 29-ի կեսգիշերին:
Ժամանակի ընթացքում կնոջ կուրծքը կորցնում է իր ձգությունը, սա կապված է բջիջներում կոլագենի պակասի հետ: Սակայն գոյություն ունի մի հրաշալի և անվնաս քսուք, որը կվերադարձնի կրծքերի մաշկի էլաստիկությունը:
Հունիսի 29-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Հայաստանի մանուկների հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Կարո Արմենին և նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:
Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին կովկասյան հովազների վերաբնակեցման կենտրոն ստեղծելու հարցում: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ բնական պաշարների և բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկին:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու տուրիստական գործակալության գրասենյակից «iPhone 6» բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
«Հարավային գազային միջանցքը» ՓԲԸ-ն Անդրատլանտյան գազատարի (TAP) նախագծի շինարարության վրա մինչև 2020թ. պլանավորում է ծախսել շուրջ 1,2 մլրդ դոլար (ավելի քան 1,8 մլրդ մանաթ):
Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը: Ըստ Nouvelles d`Armenie-ի՝ «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում:
Գործարքի արժեքը չի բարձրաձայնվում, բայց «Սաութհեմփթոնը» նշել է, որ այդ տրանսֆերը ռեկորդային է ակումբի պատմության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սենեգալցու համար «Սրբերը» կստանան մոտ 46.5 մլն եվրո:
«Ինչպես ցույց է տալիս վերջին շրջանի փորձը, Թուրքիայում նման ահաբեկչությունները կշարունակվեն: Ցավալի է, որ եղան անմեղ զոհեր, բայց եթե աշխարհաքաղաքական առումով բնութագրենք, ապա Թուրքիան ստանում է այն, ինչին արժանի է: Նա մտավ Սիրիայի խաղի մեջ, բռնեց ահաբեկիչների կողմը` օգտագործեց նրանց իր նպատակների համար»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանում հունիսի 28-ին իրականացված ահաբեկչությունը: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ արձագանքել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանավորմանը. «Այդ մասին հարցրեք ձերբակալողներին»։
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղադրվել է Լիոնել Մեսիի բրոնզաձույլ արձանը: Մեսիին նվիրված արձանի բացմանը ներկա է գտնվել նաև Բուենոս Այրեսի քաղաքապետ Օրասիո Ռոդրիգեսը:
Հայտնի է դարձել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության զոհերի մեծ մասի ինքնությունը:
. «Իմ շփումները ցույց են տալիս, որ սպասելիքը հենց դա է: Դոնորները ցանկանում են համոզվել, որ իշանություններն այս համաձայնությանը լուրջ են վերաբերվում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 29-ին Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հունիսի 28-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:
«Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնածավալ բարեփոխումները շարունակելու հարցում: Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կվերսկսեն համագործակցությունը սիրիական ճգնաժամի լուծման ուղիների որոնման շուրջ: