Գյումրիի «Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմամանգիրը դարպասապահ Արմեն Խաչատրյանի հետ։ Ինչպես տեղեկացրին «Շիրակ»-ի լրատվական ծառայությունից, փորձառու դարպասապահը փետրվարին վեցամսյա պայմանագիր էր ստորագրել գյումրեցիների հետ, որը նախատեսված էր մինչև հուլիսի 31-ը։
«Դա Երևանի հասցեին չէր, այլ լոկալ ինչ-որ մի կառույցի մասին էր, բոլոր մասնագետներն էլ իրավունք ունեն նման կարծիք ունենալ»,- նշեց քաղաքապետը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարը Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքում ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն օդանավի ավիահարվածից: lenta.ru-ն հայտնում է, որ Պենտագոնի տվյալներով՝ Մահեր ալ-Բիլաուին այն 70 զինյալներից է, ովքեր ոչնչացվել են ռմբակոծման ժամանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել պետական և ռազմական գործիչ, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:
««Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը դառնալը մեծ պատիվ է: Այս ակումբը հայտնի է ամբողջ աշխարհում, նրանով հիանում են: Այն շրջապատված է միստիկայով և ռոմանտիզմով, և այդ ցուցանիշով նրա հետ մեկ ուրիշը չի կարող համեմատվել:
Անի Հովհաննիսյանը բացարկ է հայտարարել Հատուկ քննչական ծառայությանը, որում հայտնել է մի շարք հանգամանքներ, որոնք նախաքննությամբ չեն անցնում, սակայն հիմք են հանդիսանում Հատուկ Քննչական Ծառայությանը. անվստահություն և բացարկ հայտնելու համար:
Անուշն ու Գեղամը ծանոթացել են ծառայության ընթացքում, ամուսնացել, սակայն միասին հասցրել են ապրել ընդամենը 6 ամիս:
«Երբ իրենց հետ խոսում ես «off the record» տարբերակով, ասում են, որ իրենց՝ կողմերի միջև հավասարության նշան դնելը, շատ ավելի կտրուկ հայտարարություններով հանդես չգալն ընդամենը մեկ նպատակ է հետապնում՝ բանակցային գործընթացին չվնասելը, իրենք փորձում են բացատրել, որ, եթե իրենք կտրուկ լինեն իրենց գործողություններում, դա կարող է առավել սրել իրավիճակը»:
Իրանը նախատեսում է այս տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել ավիավառելիք: Ըստ Irna գործակալության՝ հայտարարել է Իրանի նավթամթերքների ազգային ընկերության ղեկավար Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը: Ըստ նրա` Իրանը ծրագրում ավիակերոսին արտահանել ոչ միայն Հայաստան, այլ նաև Աֆղանստան, Իրաք յան Քուրդիստան, Տաջիկստան:
Երկրորդը՝ ըստ Ա. Հովհաննիսյանի տրամաբանության՝ «ագենտ» բառը, որը նրա կողմից օգտագործվում է Տ. Ուրիխանյանի առնչությամբ, կարող է օգտագործվել բոլոր պատգամավորների և քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց հետ դեսպանությունը կապ է պաշտպանում և ում հրավիրում է ընդունելությունների և նրա կողմից կազմակերպվող այլ միջոցառումների:
Քյալաշ Սլոյանը պատմեց, որ վերջերս գնացել է Արցախ, եղել այն նույն վայրերում, որտեղ ծառայել ու զոհվել է որդին:
Լրագրողներից մեկի այն հարցին, որ ժողովուրդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարակը, քանի որ նա հող է հանձնել, Ս. Սարոյանը պատասխանել է. «Քաք ա կերել էդ ասողը, Սերժ Սարգսյանը հող վերցնող է, հող հանձնող չէ»:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը համացանցում Ադրբեջանի կրոնական առաջնորդներին ուղղված սպառնալիքներ բովանադակող տեսանյութ է հրապարակել, որում խոստացել է հաշիվ մաքրել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
ԴԱԻՇ-ի ավելի քան 100 զինյալ է սպանվել Սիրիայում թուրքական հրետանու գնդակոծության ու ԱՄՆ կոալիցիայի գլխավորած ուժերի ավիահարվածների հետևանքով, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Մադրիդի «Ատլետիկո» ակումբը պատրաստ էր վճարել 30 միլիոն եվրո իտալացի հարձակվողի համար: Սակայն «Նապոլի» ակումբը չի ցանկանում վաճառել իտալացի հարձակվողին, քանի որ հաջորդ մրցաշրջանում սպասվում են կարևոր հանդիպումներ Չեմպիոնների լիգայում:
Իրանն ու Ադրբեջանը պլանավորում են էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները հասցնել մինչև 500 մեգավատտի, ասել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Խուշանգ Ֆալահատիանը:
Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ոստիկանության գործադիր կազմում սպասվող օպտիմալացմանը: Հարցին, թե արդյոք կրճատումները հասնելո՞ւ են ոստիկանություն, պատասխանեց՝ հնարավոր է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պարզաբանում է տարածել Մարտունի-Վարդենիս-Սոթք միջպետական (Մ-11) մայրուղու կմ 6,5-11,1 հատվածի անբարեկարգ վիճակի հետ կապված այսօրվա միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ բնակիչները փակել էին մայրուղին՝ պահանջելով լուծել խնդիրը:
Մայիսի 29-30-ը ժամանակ առ ժամանակ, մայիսի 31-ին և հունիսի 1-2- ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Մեր դեղամիջոցը քիմիական այրվածքի ժամանակ հյուսվածքներն այնպես է վերականգնում, ինչպես մեխանիկականի ժամանակ: Որպեսզի դա ապացուցենք, մենք կատարեցինք այդ բջիջների կենսոլոգիական, կենսաքիմիական, ցիտոքիմիական, ֆերմենտաքիմիական և, ի վերջո, նաև էլեկտրոմիկրոսկոպիկ հետազոտություններ»:
«Մարզպետարանում մենք ուռճացված ծախսեր չունենք: Ինչ վերաբերում է մարզպետարանի ունեցած մեքենաների թվին, դրանք մեզ չեն բավարարում: Ընդամենը 7 հին մեքենա է: Արմավիրն ամենաշատ բնակչություն ունեցող մարզն է, սակայն մարզպետարանն ամենաքիչ աշխատակազմն ունի»,- նշեց մարզպետը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը տեղյակ է եղել ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը նա այդ տեղեկատվությունը համարեց սուտ:
«Համաշխարհային պատմության մեջ տեղդ կարող ես գավառամտորեն տեսնել, կամ էլ արժեքային։ Ու հարց է ծագում, համաշխարհային պատմությունն ինչպե՞ս է մեզ մոտ ուսուցանվում։ Շատ վատ, ենթադրում եմ»։
Արգենտինայի նախկին նախագահ Ռեյնալդո Բինյոնեն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Արգենտինայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Կոնդոր» օպերացիայի ժամանակ իրականացրած հանցագործությունների մեջ, որն ուղղված է եղել երկրի ընդդիմության դեմ, հայտնում է korrespondent.net-ը:
«Մշտապես ամեն ինչ պետք է լինի, հասկանո՞ւմ եք, ուզում է՝ սոցռեալիզմ լինի, ուզում է՝ աբստրակցիա թե ուրիշ բան, միայն, եթե լավ է արված, իզմերը կապ չունեն, կարևորը՝ մեջը հոգի դրված լինի։ Միայն այդ պարագայում այդ աշխատանքները դարերով չեն կորցնի իրենց արժեքը, դարերով արդիական ու ավանգարդ կմնան»։
Ֆրանսիայի Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում զանգվածային կռվի հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում են Պա-դե-Կալե դեպարտամենտից, տեղեկացնում է DW-ն:
Բուլղարիայի Arsenal ընկերության գործարանում, որը երկրում զենքի խոշորագույն արտադրողն է, պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, հայտնում է korrespondent.net-ը:
Մայիսի 28-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի հողաթմբին և շրջվել:
Եվրամիության որոշումը՝ Սիրիայի դեմ մեկ տարով երկարաձգել պատժամիջոցները, այսօր ուժի մեջ է մտնում: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում, որտեղ հրապարակվել է համապատասխան նորմատիվային ակտը: