Բաժիններ՝

Կալեի փախստականների ճամբարում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով 40 մարդ է տուժել

Ֆրանսիայի Կալե քաղաքում գտնվող փախստականների ճամբարում զանգվածային կռվի հետևանքով նվազագույնը 40 մարդ է տուժել: Այդ մասին հայտնում են Պա-դե-Կալե դեպարտամենտից, տեղեկացնում է DW-ն:

Դրա տեղեկություններով՝ դեպքի հետևանքով թեթև վնասվածք է ստացել 33 փախստական և 2 ոստիկան:

Տուժել է նաև Vie Active բարեգործական կազմակերպության 5 աշխատակից, որոնցից մեկը ստացել է ծանր վնասվածք, թեև վերջինս կյանքին ոչինչ չի սպառնում:
Կռիվն սկսվել է ճամբարում սնունդ բաժանելիս, որով զբաղվում է Vie Active-ը՝ Ֆրանսիայի կառավարության հանձնարարությամբ:

Աֆղանստանից ու Սուդանից ժամանած շուրջ 200-300 ներգաղթյալ, զինված քարերով ու փայտերով, սկսել են կռվել միմյանց հետ:

Կռվողներին բաժանելու գործին ներգրավվել է ավելի քան 400 ոստիկան: Ավելի ուշ ճամբարի տարածքում այրվել է փախստականների ժամանակավոր բնակության մի քանի վայր:
Մայիսի 21-ի տվյալով՝ Կալեի ճամբարում գտնվում է մոտ 3900 ներգաղթյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս