Արգենտինայի նախկին նախագահը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Արգենտինայի նախկին նախագահ Ռեյնալդո Բինյոնեն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Արգենտինայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Կոնդոր» օպերացիայի ժամանակ իրականացրած հանցագործությունների մեջ, որն ուղղված է եղել երկրի ընդդիմության դեմ, հայտնում է korrespondent.net-ը:
Օպերացիայի ժամանակ իրականացրած հանցագործությունների կատարման մեջ մեղավոր էր ճանաչվել ևս 14 սպա: Դատական պրոցեսը 88-ամյա նախկին նախագահի նկատմամբ շարունակվել էր 3 տարի:
Բինյոնեն արդեն դատապարտված է ցմահ ազատազրկության իր նախագահության տարիներին՝ 1976-1983թթ., մարդու իրավունքների խախտումների համար: 3 տարի առաջ Բինյոնեն ու ևս 4 զինվորականներ մեղավոր էին ճանաչվել 23 մարդու առևանգման մեջ, այդ թվում՝ 7 հղի կնոջ, որոնց այդպես էլ չէին հայտնաբերել:
«Կոնդոր» օպերացիան անցկացվել է Հարավային Ամերիկայի երկրներում 1970-1980-ականներին ու ուղղված էր հիմնականում կոմունիստների և սոցիալիստների դեմ:
Տարբեր տվյալների համաձայն՝ հատուկ ծառայությունների գործողությունների զոհ է դարձել 40-60 հազար մարդ: