Բաժիններ՝

Իրանն ու Ադրբեջանն ավելացնում են էլեկտրաէներգիայի փոխանակությունը

Իրանն ու Ադրբեջանը պլանավորում են էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները հասցնել մինչև 500 մեգավատտի, ասել է Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալ Խուշանգ Ֆալահատիանը:

Դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում, ասել է Ֆալահատիանը, որի խոսքերը մեջբերում է IRINN պետական հեռուստատեսությունը:

Նրա խոսքով՝ ներկայում Թեհրանի և Բաքվի միջև էներգափոխանակությունը հասնում է 10 ՄՎտ-ի: Նա հույս է հայտնել, որ այդ ցուցանիշը կավելանա ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքից հետո:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը, Ադրբեջանը կսկսի Իրանին էլեկտրաէներգիա վաճառել Մուղանի էլեկտրահաղորդման գծերի կառուցումից հետո:

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ ապագայում պլանավորվում է իրականացնել էլեկտրաէներգիայի փոխանակություն Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս