Ապրիլյան դեպքերը որևէ կերպով չեն անդրադարձել ՀՀ եվրոպարտատոմսերի վրա. Արթուր Ջավադյան
Այս տարվա մարտին Moody’s վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը BA3-ից 1 կետով իջեցնելը կապված էր ԵՏՄ համագործակցության ներքո ՀՀ-ի մյուս գործընկեր երկրներում իրադրության վատթարացման հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում ԿԲ 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Ապրիլի սկզբի ագրեսիայի հետ կապված միջազգային շուկաների անդրադարձի վերաբերյալ ԿԲ նախագահը նշեց, որ դրա լավագույն պատկերը մշտապես լինում են մեր եվրոպարտատոմսերի հետ կատարվող փոփոխությունները:
«Դա որևէ կերպով չանդրադարձավ եվրոպարտատոմսերի վրա, հակառակը` շտկվեց իրավիճակը»,- ասաց Ա.Ջավադյանը` հավելելով, որ այդ իրադրությունը լուրջ բացասական ազդեցություն ունեցավ Թուրքիայի պարտատոմսերի և Ադրբեջանի պարտատոմսերի վրա: