Մոուրինիոն հրաժարվել է գլխավորել «Էվերթոնը»
«Էվերթոնը» ցանկացել է հրավիրել Ժոզե Մոուրինիոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար, սակայն պորտուգալացին հրաժարվել է:
Ըստ Sky Sports-ի տեղեկության, «Էվերթոնի» ղեկավարությունը կապի մեջ է մտել Ժոզե Մոուրինիոյի հետ և առաջարկել է նրան գլխավորել թիմը:
Այդ առաջարկությանը պորտուգալացին պատասխանել է մերժմամբ, քանի որ նրան չի հետաքրքրել թիմի հետ աշխատանքի հեռանկարը:
Նշվում է, որ Մոուրինիոն հրաժարվել է գլխավորել «Էվերթոնն» այն պատճառով, որ պայմանավորվածություն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ СПОРТ bigmir.net-ը հաղորդել էր այն մասին, որ Ինդոնեզիայի ֆուտբոլային ասոցիացիան պատրաստվում է պայմանագիր առաջարկել Ժոզե Մոուրինիոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը