Բաժիններ՝

Քրեական գործ է հարուցվել. դատախազությունը` ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մասին

Երևանի ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել: Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ՀՀ գլկխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը գրել է.

«Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ:

հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում: Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930