
Փրինսի մահից հետո կտրուկ աճել են նրա ալբոմների և երգերի վաճառքները

Ամերիկացի երգիչ Փրինսի ալբոմների ու երգերի վաճառքները կտրուկ ավելացել են անցյալ շաբաթ նրա մահվան լուրից հետո: Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել է AP գործակալությունը:
Nielsen Music մարկետինգային հետազոտությունների համակարգի տվյալներով՝ Փրինսի մահից հետո երեք օրվա ընթացքում վաճառվել է երգչի 2,3 մլն երաժշտական ձայնագրություն:
Վաճառքների առաջատարներ են դարձել «Purple Rain», «When Doves Cry», «Little Red Corvette» և «Let’s Go Crazy» երգերը: Առավել շատ վաճառվող ալբոմների վարկանիշը գլխավորել է «The Very Best Of Prince» ժողովածուն:
57-ամյա երգիչն անցյալ շաբաթ մահացել է Շենհասսեն (Մինեսոտայի նահանգ) քաղաքի իր ստուդիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: