Ադամ Շիֆն իր հիասթափությունն է հայտնել Օբամայի` «ցեղասպանություն» բառը չարտասանելու առնչությամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը նախագահ Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա կապակցությամբ ուղերձի հրապարակումից հետո հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որում իր հիասթափությունն է հայտնել Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու առնչությամբ։

«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման կհեռանա իր պաշտոնից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ տված խոստումն այդպես էլ չիրագործելով։ Պատմությունն այդքան լավ իմացող նախագահի համար, ով սենատոր ու նախագահի թեկնածու եղած ժամանակ այնպիսի ջերմեռանդությամբ էր խոսում Ցեղասպանության թեմայի շուրջ, միշտ պաշտպանում էր մարդու իրավունքները, ներկայիս ընտրած լռության տարբերակն այնքան ցավալի է: Թուրքիային հաճոյանալու համար լռության պահպանումը բարոյական արդարացում չունի ու հակառակ արդյունքն է ունենալու»,- մեջբերում է Asbarez-ը Շիֆի հայտարարությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ կոնգրեսականը բաց նամակով դիմել էր Օբամային` կոչ անելով պաշտոնավարման վերջին տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Տեսանյութեր

Լրահոս