
Ոստիկանությունն ազատ է արձակել բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին. news.am

Երեւանի Բաղրամյան պողոտայից ապրիլի 22-ին բերման ենթարկված բոլոր ակտիվիստներին ազատ են արձակել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ վարչական ձերբակալման էր ենթարկվել 42 քաղաքացի, որոնց տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնի եւ այլ բաժիններ:
Բերման ենթարկվածների թվում են եղել Վահե Գրիգորյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Սարմեն Շահիջանյանը, Մարիա Հովսեփյանը, Ասիա Խաչատրյանը, Գայանե Բաբլոյանը, Լեւոն Գալստյանը, Armenia Today վերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը, «Ա1+» լրագրողը, Հարություն Աղլամազյանը, Վարդանուշ Բալայանը եւ այլն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: