Բաժիններ՝

Ցեղասպանության հետևանքով ընտանիքը կորցրած եզդի գործիչ Նադիա Մուրադը Հայաստան է այցելելու. arevelk.am

arevelk.am-ը գրում է. Ինչպես տեղեկանում ենք «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունից,  ապրիլի 24-ին ժամը 14:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում տեղի է ունենալու հանդիպում՝ եզդի հասարակական գործիչ Նադիա Մուրադի հետ: Նադիա Մուրադը եզակի եզդի կին գործիչներից է, որ Իրաքի եզդիների ցեղասպանության հարցը բարձրաձայնել է ամբողջ աշխարհով մեկ, ելույթ ունենալով  նաև ՄԱԿ-ում: 2_640x420

Երիտասարդ եզդի գործիչը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ` ներկայացնելով 2014 թվականին եզդիների հետ տեղի ունեցածը: Նադիա Մուրադը ծնունդով Շանգալի մարզի Քոչո գյուղից է, նա եզդիների ցեղասպանության հետևանքով կորցրել է իր ընտանիքի բոլոր անդամներին: 3_640x419

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930