Բաժիններ՝

«Նա արաբ շեյխի որդի է». Ժաննա Բուտուլյանը բացահայտում է փեսացուին, նրանք շուտով կամուսնանան. Life.panorama.am

Օրերս համացանցում լուրեր էին տարածվել, որ դերասանուհի Ժաննա Բուտուլյանն ընտրյալ ունի, քանի որ վերջերս նրան հաճախ են տեսնում մի երիտասարդի ուղեկցությամբ: Չնայած այդ լուրերը դերասանուհին հերքել էր, այնուամենայնիվ, իր խոսքերով՝ իրադարձությունների անսպասելի զարգացման հետեւանքով, Ժաննան արդեն ուզում է կիսվել իր երջանկությամբ, քանի որ ապրիլի 7-ին կկայանա նրա նշանադրությունը: Իր սիրո պատմությունը դերասանուհին առաջինը վստահում է Life.panorama.am-ին:

Պարզվում է Ժաննա Բուտուլյանի ընտրյալը ազգությամբ հայ չէ, ավելին՝ նա արաբ շեյխի որդի է: Երիտասարդ դերասանուհին մեզ հետ զրույցում պատմեց իրենց սիրո պատմության եւ սպասվող հարսանիքի մասին:

«Իրականում մեր սիրո պատմությունը ինձ համար մի փոքր անհավանական է, առաջ երբ նման դեպքերի մասին էի լսում, ինքս չէի հավատում ու պատկերացնում, բայց ինչպես ասում են՝ սպասիր անսպասելիին եւ երբեք մի ասա «երբեք»: Նրա անունը Թամեր է, ապրում է Դուբայում: Չգիտեմ էլ ինչպես, բայց ամիսներ առաջ նա նկարներս է տեսել իմ Instagram-ի էջում եւ շատ հավանել է ինձ. հետագայում հասկացա, որ այն ինչ Թամերն ուզում է, անպայման ու ամեն գնով հասնում է»,- պատմեց Ժաննան ու շարունակեց.

«Սկզբում, երբ նա ինձ անընդհատ գրում էր, լուրջ չէի վերաբերվում, բայց չեմ թաքցնի, ինքս էլ հիացած էի իր տեսքով: Հետո նա հետաքրքրվել էր ինձնով ու պարզել, որ դերասանուհի եմ, ու այդպես մեր սկզբնական շփումը հենց իմ մասնագիտության շուրջ ծավալվեց, նա գրում էր, որ դիտում է իմ մասնակցությամբ ֆիլմերը, որքան էլ լեզուն չի հասկանում: Ընթացքում ամեն ինչ խորացավ, սկսեցինք շփվել նաեւ «Skype»-ի եւ հեռախոսի միջոցով, մի քանի օր առաջ էլ հեռախոսիս զանգ եկավ ու անսպասելի հայտնեց՝ «Իմ սեւաչյա գեղեցկուհի, ես քո երկրում եմ»: Հավատացեք այդ պահին զգացողությունների իսկական խառնաշփոթ ապրեցի»:

Ժաննա Բուտուլյանի ծնողները սկզբում համաձայն չեն եղել դստեր ընտրությանը, բայց Ժաննան ու Թամերը կարողացել են նրանց համաձայնությունը ստանալ.

«Ծնողներս սկզբում շատ դեմ էին, ու անկեղծ ասեմ, հասկանում էի նրանց, բայց նաեւ չէի կարող հրաժարվել այն մեծ սիրուց, որն արդեն անկախ ինձնից էր ծնվել մեջս: Թամերի ծնողներն էլ են սկզբում դեմ եղել, քանի որ նրանց ավանդույթներն ավելի խիստ են եւ քրիստոնյա հարսնացուի, բնականաբար չէին ուզի, բայց Թամերը կարողացել է նաեւ նրանց համոզել»,- պատմեց Ժաննան:

Ի դեպ, հետաքրքրվելով թե ինչպե՞ս է դերասանուհին վերաբերվում հարեմի գաղափարին եւ արդյոք նա կրոնափոխ է լինելու, Ժաննան պատասխանեց.

«Ես ու Թամերը այս երկու հարցերի շուրջ շատ երկար ենք խոսել ու եկել ենք հետեւյալ հայտարարի: Մեր ամուսնության ժամանակ մենք կստորագրենք պայմանագիր՝ ըստ որի ես կրոնափոխ չեմ լինի եւ հետագայում մեր երեխաներն էլ կհետեւեն ինձ, իսկ ինչ վերաբերվում է հարեմին, այ այդ հարցում ես նրան չկարողացա համոզել: Իրականում ես լինելու եմ իր առաջին կինը, իսկ հետագայում էլի կանայք կլինեն, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,- խորամանկ ժպիտով նշեց Ժաննան:

Ապրիլի 7-ին կկայանա Ժաննայի եւ Թամերի նշանադրությունը, իսկ «Առաջնորդները» սերիալի ավարտից հետո տեղի կունենա նրանց ամուսնությունը:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս