Եգիպտոսում 3400-ամյա գերեզմանատուն է հայտնաբերվել

Նեղոս գետի ափին հնագետները հայտնաբերել են անհայտ գերեզմանատուն, որը բաղկացած է 42 գերեզմանից՝ փորված ժայռի մեջ:
Գերեզմանատունը 3400 տարեկան է, հայտնում է Live Science-ը:
Համալիրը, որտեղ հնագետները հայտնաբերել են գերեզմանատունը, կոչվում է Գեբել էլ-Սիլսիլա: Նախապես ենթադրվում էր, որ այդ վայրում գոյություն է ունեցել քարհանք:

Ավելի ուշ պեղումների ժամանակ հայտնաբերվել էին մի քանի արձանիկներ: Պեղումների արդյունքում գիտնականները հայտարարեցին, որ համալիրում կա նաև գերեզմանատուն, որը ուսումնասիրելու համար գիտնականները ստիպված էին եղել այն մաքրել գետի տիղմից, որը հարյուրավոր տարիների ընթացքում պատել էր գերեզմանատունը:
Հաղորդվում է, որ գերեզմանները թալանվել են: Փրկվել են միայն բազմաթիվ զարդեր կերամիկայից ու մահացածների ոսկորները:

Պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաև փարավոն Թութմոս 3-րդի անունով մատանի, որը թույլ է տվել մասնագետներին ենթադրել, որ ալ-Սիլսիլում ապրել են ոչ միայն  հասարակ աշխատավորներ:

1788114 1788113 1788112

Տեսանյութեր

Լրահոս