«Ադրբեջանը շարունակում է իր խեղաթյուրված մոտեցումները ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն». Շավարշ Քոչարյան

ԱՄՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում չկայացավ, որովհետև Իլհամ Ալիևն ասելքի չուներ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Իլհամ Ալիևի գործողություները դուրս են այն տարամաբանությունից, որը թելադրվում է համանախագահների, միջազգային հանրության կողմից: Այդ տեսակետից նա իրոք ասելիք չուներ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ չնայած ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված քննադատություններին, ամեն դեպքում Իլհամ Ալիևը բարձր ընդունելության արժանացավ` հանդիպելով պետքարտուղար Ջոն Քերիի հետ, Շավարշ Քոչարյանը նշեց, որ բարձր ընդունելություն կլիներ, եթե նրան ընդուներ նախագահը կամ փոխնախագահը: Ըստ նրա` իրականում Ալիևի վարչակարգի ուղղությամբ լուրջ ճնշում կա` կապված, թե երկրի ներսում մարդու իրավունքների ոտնահարման, թե տարածաշրջանի կայունությունը վտանգելու հետ: Ադրբեջանը գտնվում է ճնշման տակ, բայց, Շավարշ Քոչարյանի խոսքով, դա ենթադրում է որոշոկի մակարդակում հարաբերությունների պահպանում:

«Այն, թե ինչ են խոսել Ալիևն ու Քերին, դժվար է ասել, բայց կարող եմ ասել, որ հանդիպումից հետո կրկին Ալիևը պահը չկորցրեց և աղավաղեց իրողությունը` կարծելով, որ իր մոտեցումներն ավելի վեր են, քան միջազգային իրավունքը: Մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրությունը: ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլուխը նվիրված է հենց այդ կազմակերպության նպատակներին: Այնտեղ 4 նպատակ է սահմանված: 4-րդ նպատակը խոսում է հենց ՄԱԿ-ի դերի մասին, մյուսը խաղաղության պահպաման մասին է, հաջորդը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը հարգելու և վերջինը` բոլոր ոլորտներում համագործակցության մասին է: Երկրորդ գլուխը խոսում է այն սկզբունքների մասին, որոնց վրա հիմնվելով պետք է անդամ պետությունը հետամուտ լինի առաջին գլխում գրված սկզբունքներին: Այդտեղ ի հայտ է գալիս նաև տարածքային ամբողջականության հարցը, բայց տարածքային ամբողջականությունը, լինելով առանձին վեցրած սկզբունք, երբեք չի կարող հակադրվել ինքնորոշման իրավունքին: Ավելին դա հասատատեց միջազգային դատարանը, երբ Կոսովոյի հարցով կայացրեց իր վճիռը: Բայց Ալիևի համար այդ բոլորը նշանակություն չունի նա շարունակում է իր խեղաթյուրված մոտեցումները ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս