Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուսներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից

ՌԴ ԱԳՆ-ն ռուսներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա այցելություններից՝ կապված այդ երկրում տիրող լարված իրավիճակի հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով Թուրքիայից ամերիկացի զինվորականների և քաղծառայողների ընտանիքներին երկրից դուրս բերելու մասին որոշումը ։

«Պետք է արձանագրենք, որ ներկայում Թուրքիայում գտնվելն անվտանգ չէ, իրավիճակն այդ երկրում իսկապես շատ լարված է: Միայն տարեսկզբից այնտեղ տեղի է ունեցել չորս խոշոր ահաբեկչություն, իսկ երկրի հարավ-արևելքում շարունակվում են կառավարական ուժերի ու քրդերի միջև արյունալի բախումները։ Անհանգստացնող հաղորդագրություններ են ստացվում նաև թուրք-սիրիական սահմանից»,- ասել է Զախարովան:

«Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել ՌԴ ԱԳՆ-ի և «Ռոստուրիզմի» գործող նախազգուշացումների մասին, այն է՝ զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից՝ կապված ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի հետ»,- ասել է Զախարովան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930