
Կալիֆոռնիայում ոստիկանը «կլաս» է խաղացել անօթևան աղջկա հետ

Հանթինգտոն-Բիչի (Կալիֆոռնիայի նահանգ) ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցը «կլաս» է խաղացել անօթեւան աղջկա հետ: Facebook-ի ոստիկանական դեպարտամենտի էջում պարզաբանվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածելի տրանսպորտի ստուգման ժամանակ հայտնաբերել են, որ 11-ամյա երեխան մոր հետ սեփական կացարան չունի: Պարզվել է, որ նրանք ապրում են ավտոմոբիլի մեջ:
Անօթեւան ընտանիքի հետ զրույցից հետո ոստիկանները կապվել են Homeless Task Force կազմակերպության հետ, որը պարտավոր էր որոշ ժամանակի ընթացքում կացարան տրամադրել կարիքավորներին:
Մինչ նրանք սպասում էին ազատ բնակարանների վերաբերյալ հարցման պատասխանին, պարեկայիններից մեկը որոշել է խաղով զբաղեցնել աղջկան: Խաղի տեսագրությունը նույնպես հրապարակվել է Facebook-ում: Մեկ օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 745 հազար անգամ: