
«Պոլ Պոգբան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Յուվենթուսի» հետ». Մինո Ռայոլա

Հայտնի գործակալին զարմացնում է 23-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի առաջընթացը:
«1 տարվա ընթացքում Պոգբայի շուրջ տիրող իրավիճակը չի փոխվել: «Յուվենթուսը» և Պոլը մնացել են նույն էջում: «Յուվենթուսը» չի ընդունի 100 մլն եվրոյից պակաս ոչ մի առաջարկություն, և ես դրա հետ միանգամայն համաձայն եմ:
Պոլը երջանիկ կլինի` մնալով «Յուվենթուսում»: Մենք պատրաստ ենք նոր պայմանագիր կնքել: Վերջին մրցաշրջաններում Պոլը շատ է զարմացնում ինձ: Նա առաջ էլ էր տաղանդավոր ֆուտբոլիստ, բայց հիմա Պոլն իսկական աստղ է»,- հայտարարել է Ռայոլան` La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանի 28 խաղերում Պոգբան դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը