Սվետլանա Կուզնեցովան 10 տարվա մեջ առաջին անգամ դարձավ Մայամիի մրցաշարի ֆինալիստուհի
Կիսաեզրափակչում ռուսաստանցի թենիսիստուհին հաղթեց Թիմի Բաչինսկիին 7:5, 6:3 հաշվով: Խաղը տևեց 1 ժամ 56 րոպե: Կուզնեցովան իրացրեց 4 բրեյք՝ 7-ից, կատարեց 3 էյս և թույլ տվեց 2 կրկնակի սխալ:
Եզրափակչի 2-րդ ուղեգիրը կխաղարկեն Վիկտորյա Ազարենկոն և Անգելիկա Կերբերը:
Վերջին անգամ Premier Mandatory սերիայի մրցաշարում Կուզնեցովան հաղթել է 2009թ. (Պեկին):
Միակ անգամը, որ Սվետլանա Կուզնեցովան Մայամիի մրցաշարի եզրափակչում խաղացել է, 2006թ.-ին էր, որտեղ հաղթել է Մարիա Շարապովային 6:4, 6:3 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը