Բաժիններ՝

Ինչու է Ժիրինովսկին դարձել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի «մեծ ախպերը». shamshyan.com

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը Ռուսաստանի մշակույթի նախարարությունում հայտ է ներկայացրել իր հովանավորությամբ եւ սցենարով նկարահանված եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հիշողություն» ֆիլմը ռուսական կինոթատրոններում ցուցադրելու համար:

14 օրվա ընթացքում Ռուստաստանի մշակույթի նախարարությունը կհայտնի իր պատասխանը: Այս մասին shamshyan.com-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Հակոբ Հակոբյանը: Նա հանդիպել է Պետդումայի պատգամավորների մի քանիսի հետ: Նրանց համար ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել: Վերջիններս էլ իրենց հերթին հյուրասիրություն են կազմակերպել: «Երբ ինձ հարցրեցին, թե ինչպես եղավ, որ հարյուր տարի անցավ, չեք մոռանում, ես իմ ելույթում ասացի, որ թեկուզ հազար տարի էլ անցնի, երբ Արարատից այն կողմ քամին փչում է, այնտեղից կարծես արյան հոտ է գալիս, ու ես ինքս կարծես զգում եմ այդ վայրագությունների ճիչերը: Ասացի նաեւ, որ արյան հոտն ավելացել է, քանի որ հիմա էլ քրդերի արյունն են թափում: Իսկ մեր հողերը ծարավ են ջրի, ոչ թե արյան: Այնինչ թուրք իշխանությունները մեր հողերը ջրում են ոչ թե ջրով, այլ արյունով»,- մանրամասնեց Հակոբ Հակոբյանը: Ի դեպ, նա հեռախոսով խոսել է նաեւ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հետ, բայց առաջիկայում կհանդիպի: «Մենք Ժիրինովսկու հետ վաղուցվա ընկերներ ենք: Նա ինձ համար մեծ ախպոր պես է»,- ասել է Հակոբյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս