Ճարպակալման դեմ պայքարն արդյունք չի տալիս

Գործնականում շանսեր չկան, որ մինչեւ 2025 թվականը ձեռք կբերվեն ճարպակալման դեմ պայաքարի գլոբալ նպատակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Lancet բժշակագիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ:

Վերջին 40 տարում (1975-ից մինչեւ 2014 թվականները) ավելորդ քաշով տառապող չափահաս մարդկանց թիվը 105 միլիոնից աճել է մինչեւ 641 միլիոն, նշվում է հրապարակման մեջ: Այդ ժամանակաշրջանում գեր տղամարդկանց բաժինը եռապատկվել է, իսկ կանանցը՝ կրկնապատկվել:

Հետազոտողների եզրակացությունների համաձայն՝ աշխարհում ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվը գերազանցել է մոլորակի այն բնակիչների թիվը, որոնք քաշի պակասություն ունեն:

Եթե ներկայիս միտումը պահպանվի, ապա 2025 թվականին ճարպակալումից կտառապի տղամարդկանց 18 տոկոսը եւ կանանց 21 տոկոսը:

Ամենամեծ թվով գեր մարդիկ Չինաստանում են. այս երկրում ճարպակալումից տառապում է 43,2 մլն տղամարդ եւ 46,4 մլն կին: Դա նշանակում Է, որ մարմնի ավելորդ զանգվածով տղամարդկանց 16,3 տոկոսը Չինաստանի բնակիչ է, չինուհիները կազմում են մոլորակի՝ ճարպակալումից տառապող կին բնակչության 12,4 տոկոսը: Մարմնի ավելորդ զանգվածով մարդկանց թվով երկրորդ տեղում է ԱՄՆ-ը:

Տեսանյութեր

Լրահոս