![](/banners/BeFunky-design.jpg)
Թիվ 67 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողություն է կատարվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/gox.jpg)
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մալաթիայի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 67 երթուղային միկրոավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են սոցիալական և բանկային քարտեր:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: