
Ամերիկյան The Amazing Race ռեալիթի շոուի էպիզոդներից մեկն առաջին անգամ նկարահանվել է Հայաստանում

Ամերիկյան The Amazing Race ռեալիթի շոուի 28-րդ սեզոնի 6-րդ էպիզոդը նկարահանվել է Հայաստանում: Առաջին անգամն է, որ CBS-ով հեռարձակվող այս հեռուստաշոուի մասնակիցները փորձություններ են հաղթահարում Հայաստանում:
The Amazing Race-ի շրջանականերում երկու հոգուց բաղկացած 12 թիմեր ամբողջ աշխարհից ստանում են տարբեր բնույթի առաջադրանքներ ու դրանք փորձում հաղթահարել: Նրանք ճանապարհորդում են երկրներ ինքաթիռով, ուղղաթիռով, օդապարիկով, հեծանիվով, բեռնատարով, տաքսիով, գնացքով, նավով կամ որևէ այլ փոխադրամիջոցով, որը թույլ կտա հասնել փորձության վայր:
Մասնակիցները պետք է հասցնեն ամեն փուլի ավարտին փորձությունները հաղթահարել առաջինը` Pitstop-ին: Եզրափակչում հայտնված երեք թիմերը պայքարում են հաղթողի տիտղոսի համար: Նշենք, որ Ռեալիթի շոուն հեռարձակվում է ԱՄՆ-ում 2001 թվականից:
Հայաստանում մասնակիցները խմոր են գրտնակել, լավաշ են թխել, գորգ գործել, համբուրվել, տեղացի մի կնոջ հետ գրկախառնվել, սեփական ձեռքերով տաքսու շարժիչի յուղը փոխել: