Էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, որից հետո կպայթեցվի «Զվարթնոց» օդանավակայանը։ ՀՀ իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է:
Հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ:
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել մեդիամագնատ Միխայիլ Գուցերիևի որդու՝ Սաիդի հարսանիքը, հայտնում է LifeNews-ը:
Միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփի անունով գերեզմանաքար է տեղադրվել Նյու Յորքի Կենտրոնական այգում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
«Քանի որ մենք կանք, իրենք պետք է կրակեն: Ու քանի որ մենք կանք ու պասիվ կանք, իրենք պետք է կրակեն ակտիվ: Այն, ինչ որ իրենք մեր գլխին են անում, մեր խաղաղ բնակիչների գլխին են անում, մենք պետք է վաղուց սկսեինք անել իրենց խաղաղ բնակիչների գլխին»:
Մարտի 28-ին երեք հրթիռ է պայթել Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում, դրանցից մեկն ընկել է օրենդիր ժողովի համալիրի բակում: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը: Միջադեպի ժամանակ աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները խորհրդակցություն էին անցկացնում օրենսդիր մարմինի շենքում:
168.am-ի հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասաց, որ վնասվել միայն մեքենան, իսկ գյուղացին չի տուժել։
Այսօր առավոտյան Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության շենքում ծագած հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել, հայտնում է Interfax-ը:
Մարտի 28-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հիվանդի գիտակցությունը տեղն է: Արհեստական շնչառական սարքն անջատված է, հիվանդն արդեն շնչում է ինքնուրույն: Նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է և սպասում է հաջորդ վիրահատությանը»,-ասաց Շուշան Հունանյանը:
Газета-ի փոխանցմամբ՝ օդանավակայանի մամուլի խոսնակ Մագդալենա Բոյարսկան հայտարարել է, թե տարհանման պատճառը կարող էր լինել ինչ-որ մեկի թողած բեռը: Նա չգիտի իրական պատճառը: Մագդալենա Բոյարսկան նաև նշել է, որ ստուգումներ են անցկացվում:
ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Սերբիայի օբյեկտների ռմբակոծումների 17-րդ տարելիցի առթիվ կազմակերպված ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել:
Ռուսաստանը հետևողականորեն ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը տեղում չդոփի: Այս մասին նախօրեին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող դատավորը փոխվել է: Քրեական գործը 2015թ. նոյեմբերին վարույթ էր ընդունել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, ում նախագահությամբ կայացել են մի քանի դատական նիստեր: Դատավորի զեկուցագրի հիման վրա՝ տեղի է ունեցել կազմի փոփոխություն. քրեական գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին, ով այն արդեն վարույթ է ընդունել:
Միլիարդատիրոջ դուստրը՝ Իվանկա Թրամփը, որն ամուսնացած է Ջարեդ Քուշների հետ, երրորդ երեխան է ունեցել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը մարտի 28-ին` ժամը 11:30-ի դրությամբ, բացվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սիրիայի կառավարական զորքերը «Անապատի ճուռակներ» աշխարհազորայինների օգնությամբ ազատագրել են Պալմիրա (Թադմոր) քաղաքը, որը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքում էր մոտ մեկ տարի: Քաղաքը մշակութային ժառանգության կենտրոն էր ու կարևոր ռազմավարական կետ:
Սիրիայի կառավարական զորքերն ազատագրել են Պալմիրան: Քաղաքը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքում էր մոտ մեկ տարի: Քաղաքը մշակութային ժառանգության կենտրոն էր ու կարևոր ռազմավարական կետ:
Ժնևում կայանալիք` Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 29-ին կմեկնի Շվեյցարիա։
1975 թվականին ծնված Հարություն Հարությունյանի մայրը՝ Նախշուն Ասատրյանը, դիմում է մեր աջակցությանը որդու կյանքը փրկելու համար: 2015 թվականի հոկտեմբերին Հարությունը կտրուկ վատացել է, շտապօգնության մեքենայով հասցրել են հիվանդանոց, ախտորոշվել է երիկամների խրոնիկական գլոմերոնեֆրիտ, հիպերտոնիա, երկրորդային անեմիա, հեմոդիալիզ, էքսուրատիվ պլևրիտ, քթային արյունահոսություն:
Ադրբեջանական կողմից հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Նորիկ Ալիխանյանի առոջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Սիրայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրան ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատագրելու կապակցությամբ: Այս մասին նա գրել է Telegraph-ի հեղինակային սյունակում:
Բելգիայի ոստիկանությունը, որը հետաքննում էր Բրյուսելի օդանավակայանում պայթյունները, ավարտել է աշխատանքները դեպքի վայրում, հայտնում է BBC-ն:
Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նկատմամբ 3 նահանգներում՝ Ալյասկայում, Վաշինգտոնում և Հավայան կղզիներում, որտեղ շաբաթ օրը տեղի են ունեցել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուի առաջադրման ներկուսակցական ընտրությունները, հայտնում է BBC-ն:
Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ իր երեխաներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը», հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ շնորհավորելով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին Զատկի տոնի կապակցությամբ:
Նախօրեին՝ Սուրբ Հարության տոնի առթիվ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցվել է Սբ. Պատարագ, որին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչներ, բերձորցիներ, շրջանի տարբեր համայնքների բնակիչներ, հյուրեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով ադրբեջանցի զինծառայողները հետմահու արժանացել են մեդալի:
Պակիստանի Լախոր քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել է նվազագույնը 70 մարդ, որից 29-ը երեխաներ են, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով ԶԼՄ-ներին:
Այսօր կեսօրից հետո Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին է մոտենում բավականին հզոր ցիկլոնային դաշտ: Կեսօրից հետո շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ, որոնց ինտենսիվությունը դեպի երեկո աստիճանաբար կմեծանա:
Մարտի 28-ին, ժամը 08.21-ին ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: