Բաժիններ՝

Թրամփն ութերորդ անգամ պապիկ է դարձել

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփը հերթական անգամ պապիկ է դարձել, տեղեկացնում է Associated Press-ը: Միլիարդատիրոջ դուստրը՝ Իվանկա Թրամփը, որն ամուսնացած է Ջարեդ Քուշների հետ, երրորդ երեխան է ունեցել:

Նա որդու ծննդյան մասին, որին Թեոդոր Ջեյմս են անվանել, հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նրա խոսքով՝ ինքն ու իր ամուսինն «անասելի երջանիկ են»:

Դոնալդ Թրամփը, որը նախընտրական արշավի ընթացքում հաճախ էր հիշատակում իր դստեր հղիության մասին, առայժմ հրապարակային ոչ մի հայտարարություն չի արել իր ութերորդ թոռան ծնվելու վերաբերյալ:

Իվանկա Թրամփը ձեռնարկատեր է, ֆոտոմոդել եւ գրող: Նա չեխոսլովակացի մարզուհի եւ ֆոտոմոդել Իվանա Զելնիչկովա-Թրամփի եւ շինարարական մագնատ Դոնալդ Թրամփի ամուսնությունից ծնված երեք երեխաներից մեկն է:

Ընդամենն ԱՄՆ-ի նախագահի պոտենցիալ թեկնածուն ունի հինգ երեխա, ներկայում 69-ամյա քաղաքական գործիչն ամուսնացած է 45-ամյա սլովենուհի ֆոտոմոդել Մելանյա Կնաուս-Թրամփի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս