Կարող էր համառ լինել, հասնել իր ուզածին, եթե ցանկանար: Նա մեծացել է քնքշալի, շատ է սիրել երեխաների, մասնավորապես՝ իր զարմիկներին, նրանց հետ միշտ ժամերով խաղացել է, սիրառատ է, աղջիկներ է բերել տուն՝ ծանոթացնելու նրանց մոր հետ, որպեսզի նա ասի՝ իրեն դո՞ւր է գալիս, թե՞ ոչ:
Հիմա, երբ արդեն լույս է տեսել այդ շարքի վեցերորդ գիրքը, հասկանում եմ, թե որքան դժվար էր այդ ամենն իրականացնել: Հույս ունեմ՝ ինձ բախտ չի վիճակվի կրկնել նախորդների ճակատագիրը, և ես կհասցնեմ հրատարակել այդ հատորները, որոնք ընդհանուր հաշվով կազմում են 38 հատոր դրամատիկական գործ և 39-րդ հատորը կամփոփի Շեքսպիրի չափածո պոետիկ ժառանգությունը՝ բանաստեղծություններ, սոնետներ և պոեմներ:
Երևանի Արաբկիր և քանաքեռ-զեյթունն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է քննիչի միջնորդությունը և 1.5 ամսով երկարացրել Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը: Գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը ևս մերժվել է:
Քիչ անց Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը: Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Առաջին հայկական ճակատ» («ՖԱՖ») ֆան-շարժման մի շարք նախկին անդամներ բաց նամակ են հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Նամակում գրված է. «Մինչև 2007 թվականը ֆուտբոլի ֆան ակումբ հասկացողությունը միայն երազանք է եղել հայ երկրպագուի համար: 2007 թվականին նաև մեր համառ ու ծանր աշխատանքի շնորհիվ երբեմնի անհնարինը հնարավոր դարձնելով, չունենալով ոչ մի ֆինանսական միջոց, կարողացել ենք ստեղծել ու զարգացնել ֆան մշակույթը Հայաստանում:
Մամլո ասուլիսի վերջում Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզչին հարցրին՝ թույլ կտա՞ արդյոք նա ֆուտբոլիստներին տեսնվել կանանց և ընկերուհիների հետ Եվրո-2016-ի ժամանակ:
Բրյուսելի Սկարբեկ շրջանում ոստիկանների կողմից իրականացվող գործողությունների տարածքում, որը մոտ է մասնագետների կողմից ականազերծման աշխատանքների վայրին, երրորդ պայթյունն է որոտացել:
Մարտի 24-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի զենք պահելու և կրելու, ինչպես և թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի 17 հասցեի մոտից, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդ, 1982 թ. ծնված Հ. Թորոսյանին՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականունով, և ուղևոր` 1990 թ. ծնված Մ. Գևորգյանին՝ «Ջրվեժցի Արջուկ Մխո» մականունով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման ընդհատումների մասին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 69/4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արշակ Ի.-ին:
Բելգիայի ոստիկանությունը նոր՝ խոշոր օպերացիա է անցկացնում Բրյուսելում, հայտնում են տեղի հեռուստաալիքներն ու լրատվական գործակալությունները: Հաղորդվում է, որ օպերացիայի շրջանում պայթյունի ձայն է լսվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Ա/Ձ Շողիկ Հովսեփյանի կողմից մարտի 22-ին ներմուծվող՝ թուրքական ծագում ունեցող 183.800 հատ մեխակ տեսակի ծաղկի մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի» կողմից իշխանափոխության ճանապարհային քարտեզի հրապարակման մասին հարցին, բոլոր քաղաքական ուժերին հորդորեց իշխանափոխության հասնել Սահմանադրությանը համապատասխան:
Մարտի 25-ին, ժամը 12.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի կամրջի տակ` Ազատ գետի մեջ, հակատանկային արկի պայթուցիչ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այնտեղ հակաահաբեկչական օպերացիա է անցկացվում: Լսել են եղել պայթյունների ձայներ, հայտնում է LifeNews-ը:
Իշխանությունն ընդդիմության հետ ակտիվ աշխատում է Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ, և ներկայացված առաջարկությունները գտնվում են քննարկման փուլում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն, որ կարվի ընդդիմության կամ յուրաքանչյուր հասարակական կազմակերպության կողմից մենք կքննարկենք: Անպայման կընդունենք, եթե այն լինի ողջամիտ»,- ասաց Հովիկ Աբրահամյան:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Բելգիայի վարչապետը հաստատել է Բելգիայի մտադրությունը՝ ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, հայտնում են բելգիական ԶԼՄ-ները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռամզան Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին ու հույս հայտնել, որ նա արդյունքում կմասնակցի սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Ադլեր-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և բաժին բերման ենթարկվել 1979 թ. ծնված Արամ Ն.-ն:
«Հանրապետության նախագահի՝ ՌԴ կատարած այցի ժամանակ Ռուսաստանի նախագահի հետ քննարկվել է այդ հարցը: Կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի գազի գնի նվազման ուղղությամբ կատարվեն քննարկումներ: Հիմա գտնվում ենք այդ փուլում: Որ նվազելու է, դա փաստ է, ինչքանո՞վ, քննարկումների արդյունքում կճշտվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին է հանձնել ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված «Մխիթար Գոշ» մեդալը: Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սիրիայի կառավարական բանակը հարձակման է դիմել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների տիրապետությունից ազատելու հնագույն Պալմիրա քաղաքը, որը վերջիններս գրավել էին անցած տարվա մայիսից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Այսօր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում մի հավատացյալ կին մոտեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին եւ նրան Նոր կտակարան նվիրելով՝ զրույցի բռնվեց:
Գերմանիայում Բրյուսելի ահաբեկչություններին առնչություն ունեցող երկու կասկածյալ է կալանավորվել, հայտնում է Spiegel-ը:
Իրանը պատրաստվում է մինչև տարեվերջ ուղեծիր դուրս բերել սեփական հեռահաղորդակցական «Դուսթի» («Ընկերություն») արբանյակ: Այս մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության նախագահ Մոհսեն Բահրամին:
Բելգիացի քննիչները հրապարակել են Փարիզում եւ Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների մասնակցության նոր կասկածյալի լուսանկարը, տեղեկացնում է Derneire Heure թերթը:
Մարտի 25-ին, ժամը 14.13-ին ահազանգ է սատցվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցի թիվ 6 շենքի անձրևատար խողովակը պոկվել է. առկա է ընկնելու վտանգ:
Սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունների նոր ռաունդը պլանավորված է ապրիլի սկզբին: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան: