«Վարդան Օսկանյանը բոլոր իրավունքներն ունի հայաստանյան քաղաքական դաշտում կուսակցություն հիմնելու: Կուսակցության հիմնադրմամբ քաղաքական դաշտում էական փոփոխություններ կլինեն, երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը զբաղեցնելու մասին բոլոր խոսակցություններում հստակություն կմտնի, բոլորի խաղաքարտերը, մեղմ ասած, խառնվելու են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, մարտի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն:
Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. ծրագրի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը քննադատության ենթարկեց ՀԾԿՀ աշխատանքը և էներգետիկ ոլորտում առկա իրավիճակը: Ըստ նրա՝ ծրագիրը պետք է ծրագիր լինի, հաշվետվությունը՝ հաշվետվություն: Մ.Շահգելդյանը հայտարարեց, որ խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:
Հ. Ալոյանը վստահ է՝ իրենց ընկերությունը լինելու է հենց այդպիսի պատասխանատու ընկերություն, որը չվտանգելով էկոհամակարգը՝ ստեղծելու է օրինակելի հանք:
Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Նորվիչի» հետ (0:0), իսկ «Տոտենհեմը» հաղթեց «Ասթոն Վիլլային» (2:0):
Մարտի 13-ի առավոտյան Իրանից Ադրբեջանի տարածք ներթափանցման փորձի ժամանակ 5 իրավախախտ է սպանվել, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի անվտանգության ծառայությունը նախազգուշացում է տարածել մարտի 20-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության կողմից կազմակերպվելիք նոր ահաբեկչությունների մասին:
Մարտի 12-ին, ժամը 16.40-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ղափանցյան փողոցի 1/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Ու սրանից հետո ՀԾԿՀ-ն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞ 15 դրամով չթանկացնենք հոսանքը, 6.9 դրամով թանկացնենք ու մի հատ էլ վիզները ծռում են»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Աննա Աղաջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 14-ի հրամանագրով Արսեն Սհոյանն ազատվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը՝ մարտի 15-ին, կայցելի Ադրբեջան, հայտնում է TRT-ն:
Համապետական ընտրությունների եւ, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի համակարգային ու համատարած կեղծումից հետո իշխանությունները դարձյալ չանսացին միջազգային կառույցների հորդորները: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ էր նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում ընդունել միջազգային հանրության, հասարակական դաշտի եւ քաղաքական ուժերի առաջարկները, ինչը չարվեց:
«Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց այսօրվանից ետ կնահանջի»:
Եղանակի կանխատեսման «Ֆոբոս» կենտրոնի հիդրոօթերևութաբանները հայտնել են, որ Մոսկվայում սպասվում են սառնամանիքներ, տեղեկացնում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «Արսենալը» պարտվեց «Ուոտֆորդին» (1:2) և դուրս թռավ մրցաշարից, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ (1:1), որոնց սպասվում է ևս հանդիպում:
Նրա խոսքով՝ դպրոցների ուսուցիչները դարձել են հրեշ. «Նրանց մեր երեխաների դաստիարակությունը վստահել չի կարելի, դրա համար դեռ նախորդ տարի առաջարկել էի նրանց զերծ պահել ընտրական պրոցեսներից: Եթե ընտրություն է, մարդ պետք է ունենա իրավունք՝ կատարելու իր ընտրությունը: Նույնիսկ ընտրելու իրավունք տրված չէ մարդկանց: Ընտրելու իրավունքից զրկել են մարդկանց, ու կոչվում է Ընտրական օրենսգիրք»:
Ուկրաինայի Օդեսայի մարզի պետական վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին վիրավորվել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուց Դնեպրոպետրովսկում եւ Զապորժիեում «Շարժում հանուն մաքրման» համաժողովների ձախողման համար, որոնք պլանավորված էին մարտի 15-ին եւ 16-ին:
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 16.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Գևորգ Գ.-ն:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պլանավորում է ստեղծել քաղաքական կուսակցություն: Այս մասին հայտնել է Սաակաշվիլիի տեղակալ Սաշա Բորովիկը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Մարտի 13-ի լուսադեմին «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է Գյումրու կենտրոնական զբոսայգու դիմաց տեղադրված աշուղ Շերամի և Ջիվանու արձաններին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը, որին զոհ է դարձել ավելի քան 30 մարդ: Նա նաև ցավակցել է զոհերի հարազատներին ու ընտանիքներին:
Թուրքիայում ձերբակալվել է 14 մարդ, որոնց կասկածում են Անկարայի ահաբեկչության կազմակերպման մեջ, հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2…-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել էին իրենց քաղաքացիներին Թուրքիայի մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչության մասին Անկարայի պայթյունից մի քանի օր առաջ:
«Չեմ հասկանում՝ ո՞վ է տարածում այդ լուրերը: Կարդացել եմ, գրված է 1 միլիոնի մասին: Ինչի՞ համար ես պետք է 1 միլիոն վճարեմ, եկեք հասկանանք: Այդ մանդատը, եթե ես գործարար եմ, ինչո՞վ պետք է օգնի ինձ, որ ես բարելավվեմ իմ բիզնեսը: Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք կունենար հայտնվելու պառլամենտում, որ լծակներ ստեղծի ու բարելավվի ոչ լավ կարգավիճակը: Մենք նման խնդիր չունենք: Բիզնեսը՝ նորմալ է»,- ասաց Կ.Շահմուրադյանը:
Անկարայում զոհերի թիվը հասել է մինչև 37 մարդու, հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուն: Այսօր առավոտյան մահացել է ծանր վնասվածք ստացած ևս 3 մարդ, հայտնում է BBC-ն:
Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում «Բավարիան» ջախջախեց «Վերդերին» (5:0), իսկ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Մայնցին» (2:0):
Նա նշեց, որ 11 բնակարաններից բացի՝ խոստացվել է ևս երկու բնակարան. «Այս երկու բնակարանների հարցը հստակ չէ, չէի ցանկանա օդում ասել, բայց որ խոստացվել է մի ամերիկահայուհու և պատգամավորի կողմից՝ հստակ է: Բացի այդ, միջազգային «Crowdfunder» կայքում այս պահի դրությամբ հավաքվել է 26 000 ֆունտ ստեռլինգ, իսկ բարեգործական համերգների և փոքր դրամահավաքների արդյունքում` մոտ 11 մլն 87000 ՀՀ դրամ »,- ասաց նա:
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն այսօր աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու իշխանության մյուս ներկայացուցիչների հետ, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը: