Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 13-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ քննարկել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման խնդիրը:
Մարտի 14-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Նաբերեժնի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում՝ մասամբ փակելով երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին, կարևորել նոր իրավական փաստաթղթի մշակման շուրջ մեկնարկած բանակցությունները՝ ընգծելով, որ նոր համաձայնագիրը կարտացոլի առկա համագործակցության խորությունը և արձանագրված արդյունքները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 13-ին՝ ժամը 09:40-ին, ահազանգ էրստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Վերին Ախտա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել է Կենտրոնական զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն եւ Շերամին նվիրված արձանախումբը: Գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի աշխատանքը լուրջ վնասներ է կրել ու դեֆորմացվել, վնասվել են հիմնականում արձանների ձեռքերի ու ոտքերի հատվածները:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 13-ին իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի: Ըստ Թուրքական «Հուրիեթ» պարբերականի՝ այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն:
Ես չեմ կարող պարզապես արտահայտվել՝ հանուն արտահատյվելու: Եթե ես արտահայտվեմ, ուրեմն կմիանամ, ուրեմն մինչև վերջ կգնամ, բայց մինչև այդ պետք է իմանամ՝ ում կողքն եմ կանգնելու, հարգեմ այդ մարդուն, որ գնամ մինչև վերջ: Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման: Քաղաքացիական շարժումը առաջին հայացքից է միայն հոբբի թվում: Իրականում դա շատ լուրջ գործ է: Իսկ ես զբաղված եմ. ունեմ շատ անելիք ու հենց դրա միջոցով եմ ինքնարտահայտվում. սա ավելի ազնիվ է ու ավելի պրոֆեսիոնալ:
Մարտի 13-ին, ժամը 21.30-ին քաղաքացի Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր թոռը առավոտյան դուրս է եկել ընկերների հետ զբոսնելու Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող տարածքում և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Մարտի 14-ին, ժամը 05.54-ին ահազանգ է ստացվել, որ Միքայելյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը դանակով վնասել է իրեն. անհրաժեշտ է օգնություն:
Եղեսպակը վաղուց հայտնի բուժիչ խոտաբույս է: Դեռ հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ այս բույսը կարող է բուժել մի շարք հիվանդություններ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և Դավիթ Բեկի փող. 150-ից-230 համարների ջրամատակարարումը:
Փայտից բծերը հեռացնելու համար: Երբեմն բաժակը փայտե սեղանին դնելու արդյունքում տգեղ հետք է առաջանում: Այդ բիծը հեշտությամբ կարելի է հեռացնել՝ այն 1-2 րոպեի ընթացքում տաքացնելով վարսահարդարիչով:
Լոլիկն այն մթերքներից է, որ չի կարելի պահել սառնարանում, քանի որ այն փոխում է համը: Պատճառն այն է, որ սառցախցիկի սառն օդը կանգնեցնում է լոլիկի հասունացման գործընթացը, և համը վտանգվում է: Բացի այդ, սառը օդը լոլիկի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունի, քանի որ այն փչացնում է լոլիկի կեղևը և գունափոխում: Լոլիկի պահպանման լավագույն ձևը զամբյուղում կամ ապակե տարայում խոհանոցի սեղանի վրա պահելն է:
Հայաստանի իշխանությունները տնտեսական աճի ապահովման առումով մեծ հույսեր են կապում Իրանի հետ, որ ՀՀ-ն՝ որպես ԵՏՄ անդամ, առավել գրավիչ կլինի իրանական գործարարների համար, Իրանն իր բեռները ԵՏՄ կուղարկի Հայաստանի տարածքով, և այլն:
Ինչպես Դուք շփվում եք երեխայի հետ նրա մանկության ժամանակ, այնպես էլ նա կվերաբերվի Ձեզ` Ձեր ծերության ժամանակ:
Դեմքի մազերը կանանց ամենացավոտ խնդիրներից են: Երբեմն դրանք պարզապես ժառանգականության հետևանք են: Անկախ պատճառից, դեմքի մազերը չխնամված տեսք են հաղորդում կանանց:
Հայաստանում 2015 թվականից գործում է ամերիկահայ լրագրող Լարա Սեթրակյանի հիմնած News Deeply միջազգային լրատվական հարթակի հայաստանյան գրասենյակը: News Deeply-ին հարթակ է, որի հիմնական նպատակն ինֆորմացիոն բացերը լրացնելն ու ապատեղեկատվության տոկոսը նվազեցնելն է: