ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթում է ներկուսակցական ընտրություններում Թեննեսիում, Ջորիջիայում, Ալաբամայում և Մասսաչուսեթսում, հայտնում է BBC-ն:
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 1012 քառակուսի մետր մակերեսով ֆուտբոլի խաղադաշտ է կառուցում : Ծրագրի արժեքը 22.5 միլիոն դրամ է:
Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցոթյան համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ:
Փետրվարի 28-ին ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ա.Բաբլոյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 21.40-ի սահմաններում, իր` Եղեգնաձոր քաղաքում գտնվող բնակարան են եկել 4 անձինք և իրենից պահանջել 3 միլիոն ՌԴ ռուբլի գումար` սպառնալով իր ու ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել` սահմանված ժամկետում գումարը չտալու դեպքում:
Մարտի 2-ին, ժամը 05.13-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում՝ տառերի պուրակի մոտ, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 2-4-ը hանրապետության տարածքումսպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 5-ին շրջանների մեծ մասում, և մարտի 6-ին Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Ագային ժողովի պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ, քաղաքապետ դառնալու փափագ ունեցող Մարտուն Գրիգորյանը տունը ջեռուցելու էժանագույն տարբերակ է գտել: Այսպես, իր խոսքերով ասած 540 քմ մակերեսով պալատը ջեռուցելու համար 2016 թվականի հունվար ամսին, պարզվում է, սպառել է ընդամենը 59 000 դրամի գազ, իսկ դեկտեմբերին ավելի քիչ 51 000-ի, անցյալ ձմռան թվերն ավելի «տպավորիչ» են՝ 51 000 հունվարին եվ 46 000 փետրվարին:
«Պալատը քննարկման առարկա է դարձնելու փաստաբան Գարիկ Գալիկյանի կողմից ենթադրաբարկատարված՝ «Երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու ու պետք է վառել, այո, միշտ տրորել եմ, տրորելուեմ ու գնալու եմ տենց էլ առաջ» արտահայտությունները, հրապարակային հնչեցնելու վարքագիծը (անկախնրանից, թե ով է հանդիսանում այդ արտահայտությունների հասցեատերը):»
Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով Ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել։ Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած է եղել մեքենայի աջ կողմում, և, բնական է, կրակել է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայի ձախ կողմում։
Ուրբաթ օրը ԱԺ-ն ԿԸՀ է ուղարկել արձանագրություն Արծվիկ Մինասյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ, և, ըստ օրենքի՝ 7-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նիստ պետք է հրավիրի: Ցուցակի հաջորդը «Կարկոմավտոյի» սեփականատերերից Կարեն Շահմուրադյանն է։ Երեկվա դրությամբ ԿԸՀ-ն նրանից ինքնաբացարկի դիմում չէր ստացել:
ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը ներկայացրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության տեսակետները։
Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: Քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը
Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում:
Կալիֆոռնիայի նահանգում Google ընկերության ինքնակառավարվող ավտոմոբիլն առաջին անգամ վթարի մեղավոր է դարձել, տեղեկացնում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Մաունթին Վյու քաղաքում: Lexus RX450h մոդելի ինքնակառավարվող ավտոմոբիլը բախվել է մունիցիպալ ավտոբուսին՝ երթեւեկելի մասում փորձելով շրջանցել ավազով լի պարկերը:
Արմանին կարծում է, որ հարթակների վրա ողջ ներկայացվածը ոճերի խառնուրդ է: «Հասկանալի է, որ, ամեն ինչ խառնելով, մենք մեզ ոչ մի վտանգի չենք ենթարկում»,-ասել է նա եւ հավելել, որ դիզայներների մեծ մասի համար դժվար է իրենց հավատարիմ մնալ եւ չտրվել արտաքին ազդեցությանը: «Ես նույնպես գիտեմ, որ դժվար է աշխատել հարափոփոխ աշխարհում: Մենք պետք է հետեւենք շուկային, բայց չտրվենք նրան»,-ամփոփել է Արմանին:
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն ասել է, թե ինչպիսի որակներ կցանկանար ընդունել կատալոնական թիմի իր խաղընկերներից:
«Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև հակամարտությունը տեղի կունենա ապրիլի 2-ին: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:30-ին:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպմանը:
Re/code-ի տվյալներով՝ նոր iPad Pro-ն կունենա 9,7 դյույմ անկյունագիծ: Նաեւ շնորհանդեսում սպասվում Է Apple Watch-ը, որն, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի «խելացի» ժամացույցի համար նոր գոտիներով:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հերթական թիրախը թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է: Պերեսը դժգոհել է ֆուտբոլիստի խաղից՝ նշելով, որ նա ամբողջությամբ չի տրվում խաղին և զբաղված է այլ խնդիրներով:
Ավելի լավ է չանել դա նահանջ տարում:
Համացանցում տարածում է ստանում նոր թրենդ: Ըստ The Metro-ի՝ կանայք ավելի ու ավելի հաճախ են սկսել իրենց մազերը ներկել երկնագույն կամ կապույտ գույնի՝ ջինսերի երանգով:
Միջինքի օրը տոնական նշանակություն չունի, ուստի պահքն այդ օրը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ:
Անոթները մաքրելու տիբեթյան մեթոդը հայտնաբերվել է մի շարք աշխատությունների ուսումնասիրությունից հետո: Այս մեթոդն ի վիճակի է նաև երկարացնել երիտասարդությունը: Մեթոդի հիմնական բաղադրիչը սխտորն է:
Մարտի 1-ից արդեն գործում է համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը: Այսուհետ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերության աշխատակցին, կնքել այդ համաձայնագիրը և հեռանալ դեպքի վայրից, եթե ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ի պատասխան մեր հարցման, ներկայացրել է գործընթացի մանրամասները: