
«Կուզենայի ունենալ Մեսսիի ձախ ոտքը և Նեյմարի արագությունը». Լուիս Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն ասել է, թե ինչպիսի որակներ կցանկանար ընդունել կատալոնական թիմի իր խաղընկերներից:
«Ես կցանկանայի ունենալ Մեսսիի ձախ ոտքը. միակ այդպիսի անհավանականն աշխարհում: Նեյմարի մոտ ես կառանձնացնեի նրա արագությունը և ուրախանալու ընդունակությունը:
Մենք ոչինչ նախօրոք չենք պլանավորում, ամեն ինչ կատարվում է ինքն իրեն: Մենք ուղղակի հաճույք ենք ստանում մեր խաղից, և, երբ մենք լավ տրամադրություն ունենք, ամեն ինչ ստացվում է:
Մենք մեր առջև թիմային նպատակներ ենք դնում: Մեզանից ոչ ոք ոչ մեկի հետ չի մրցակցում: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս:
«Բարսելոնայում» հիանալի մթնոլորտ է: Այս ֆուտբոլիստները նվաճել են այն ամենը, ինչ հնարավոր է, բայց քեզ վերաբերվում են՝ ինչպես թիմի լիիրավ անդամի: Ամենօրյա փոխհարաբերություններն ակումբում ուղղակի գերազանց են»,- ասել է Սուարեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը