
Պերեսը չի ցանկանում թիմում տեսնել Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հերթական թիրախը թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է: Պերեսը դժգոհել է ֆուտբոլիստի խաղից՝ նշելով, որ նա ամբողջությամբ չի տրվում խաղին և զբաղված է այլ խնդիրներով:
«Ատլետիկոյի» դեմ հանդիպումից հետո Պերեսը բարկացած նշել է, որ չի ուզում Ռոնալդուին տեսնել թիմում:
Այս դեպքից հետո ևս մեկ անգամ ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է Ռոնալդուին փոխարինել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիով:
Սիրարփի Աղաբաբյան