
Apple-ը 4-դյույմանոց iPhone-ը կներկայացնի մարտի 21-ին

Apple-ն iPad նոր պլանշետը եւ 4 դյույմ անկյունագծով iPhone 5SE նոր սմարթֆոնը կներկայացնի այն միջոցառման շրջանակներում, որը կկայանա մարտի 21-ին, այլ ոչ թե մարտի 15-ին, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր: Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի զանգվածային լրատվամիջոցները, որոնք հետեւում են ընկերության գործունեությանը:
Re/code-ի տվյալներով՝ նոր iPad Pro-ն կունենա 9,7 դյույմ անկյունագիծ: Նաեւ շնորհանդեսում սպասվում է Apple Watch-ը, որն, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի «խելացի» ժամացույցի համար նոր գոտիներով:
Ենթադրվում է, որ շնորհանդեսը տեղի կունենա Քուփերթինոյում ընկերության շենքում, որտեղ Apple-ը սովորաբար անցկացնում է իր միջոցառումների մեծ մասը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: