Բաժիններ՝

Ներկուսակցական ընտրություններում Թրամփը հաղթում է Մասսաչուսեթսում և Ալաբամայում

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթում է ներկուսակցական ընտրություններում Թեննեսիում, Ջորիջիայում, Ալաբամայում և Մասսաչուսեթսում, հայտնում է BBC-ն:

Օկլահոմա, Վերմոնտ և Վիրջինիա նահանգներում նա նույնպես առաջատար դիրքերում է, սակայն դեռ վաղ է խոսել հաղթանակի մասին:

Այսօր տեղի է ունենում ԱՄՆ նախընտրական սեզոնի ամենազանգվածային քվեարկությունը, երբ փրայմերիզներն ու ներկուսակցական քվեարկություններն անցկացվում են ԱՄՆ-ի միանգամից 11 նահանգներում:

Հանրապետականներն այդ օրը քվեարկության են դնում ընդհանուր առմամբ 595 պատվիրակների իրենց կուսակցության նախընտրական արշավից, այսինքն՝ 1237 պատվիրակների գրեթե կեսին, ինչն անհրաժեշտ է նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031