
Բենզեման չի խաղա «Լևանտեի» դեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպմանը:
Բենզեման դեռևս չի վերականգնվել ազդրի վնասվածքից հետո: Մադրիդյան դերբիից հետո նա նորից անհանգստություններ է զգացել աջ ազդրի շրջանում: Հենց դա էր պատճառը, որ Բենզեման Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը խաղաց միայն մի խաղակես:
Սիրարփի Աղաբաբյան