Բաժիններ՝

Դատախազությունը հետաքննություն է սկսել Դեմիրթաշի դեմ

Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցոթյան համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հետաքննության պատճառը փետրվարի 29-ին Դեմիրթաշի հայտարարությունն էր, որով կոչ էր արել բոլորին քայլել դեպի Սուր գավառ, որտեղ դեռևս նախորդ տարվանից շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը: Որպեսզի օրենքով նախատեսված պատգամավորական անձեռնմխելիությունը հանվի, Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը համապատասխան դիմում է ուղարկել արդարադատության նախարարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031