
Սպասվում են նոր նշանակումներ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը: Քննարկվում է Իշխան Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին նշանակելու հարցը
Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը. քննարկվում է Վաչե Գաբրիելյանին ՀՊ տեղափոխելուց հետո միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնում Արմեն Գեւորգյանին նշանակելու հարցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: