
Հայտնի է Էլ Կլասիկոյի օրն ու ժամը

Հայտնի է դարձել իսպանական Լա լիգայի երկրորդ շրջանի Էլ Կլասիկոյի օրը:
«Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև հակամարտությունը տեղի կունենա ապրիլի 2-ին: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:30-ին:
Խաղը տեղի կունենա Կատալոնիայում ՝ Կամպ Նոու մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Լա լիգայում 26-րդ տուրից հետո «Բարսելոնան» միանձնյա առաջատարն է՝ 66 միավորով: «Ռեալը» դեռևս երրորդն է՝ 54 միավոր:
Սիրարփի Աղաբաբյան