
Ուշագրավ զարգացումներ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով Ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել։ Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած է եղել մեքենայի աջ կողմում, և, բնական է, կրակել է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայի ձախ կողմում։ Եվ հիմա քննարկվում է այն վարկածը, որ Հենրիկ Ավագյանի կրակելուց և փախուստի դիմելուց հետո մարզպետի մեքենայի ուղղությամբ այլ կրակոցներ էլ են հնչել։ Ու եթե սա ապացուցված համարվի, ապա կատարված հանցագործության աստիճանը ինքնաբերաբար կծանրանա։ «Գրել էինք, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք է տվել Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո, ըստ լուրերի, վերջինիս պետք է ազատ արձակեին՝ հիմք ընդունելով առողջական վիճակը։ Սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ օրերս միջնորդություն է ներկայացվել Առողջապահության նախարարություն, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, և ստուգման ենթարկեն Գարեն Աթաջանյանին՝ պարզելու համար՝ արդյո՞ք նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, թե՞ ոչ։ Այսպիսով, հետաքրքիր զարգացումներն առջևում են»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: