Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան չորրորդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչներով, արդիականացված «ՄիԳ-29Ս» ու արդիականացված «Մի-8ՄՏ» տրանպորտային ուղղաթիռներով, հայտնում է RIA Novosti-ն ՝ հղում կատարելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Սպիտակ Վանա կատուն միացել է իր փախստական տերերին Նորվեգիայում էպիկական ճանապարհորդությունից հետո, հայտնում է Metro-ն: Քունքուշ անունով կատուն իր տերերի հետ փախել է Եվրոպա Իրաքից, սակայն Հունաստանում կորել է:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:
ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Վալլեյո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 1 մարդ է սպանվել, հայտնում է Vallejo Times-Herald-ը՝ հղում կատարելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Պա-դե-Կալեի դեպարտամենտի պրեֆեկտուրայում որոշել են, որ փախստականների ճամբարի հարավային մասը պետք է ազատվի մինչև փետրվարի 23-ը, հայտնում է korrespondent.net-ը:
Ամերիկացի Ալբերտ Վուդֆոքսը, ով 43 տարի է անցկացնել բանտախցում միայնակ, ազատության մեջ է հայտնվել, հայտնել է նրա փաստաբանը: Դատարանը որոշում էր կայացրել տղամարդուն ազատել անցած ամռանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնության չի եկել թուրք-սիրիական սահմանի շուրջ տիրող իրավիճակին վերաբերող բանաձևի նախագծի շուրջ, որն առաջարկել էր Ռուսաստանը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել «շիզոֆրենիա» հիվանդությամբ տառապող Արամ Ծերունյանի անհետ կորելու մասին:
Եվրամիության իշխանությունները պայմանավորվել են Լոնդոնի հետ այն մասին, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ի կազմում, իր միկրոբլոգում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրա խոսքով՝ համաձայնությունը միաձայն հավանության է արժանացել:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ են արել Ռուսաստանին ու սիրիական իշխանություններին «դադարեցնել չափավոր ընդդիմությանը հասցվող հարվածները», հայտնում է Սպիտակ տունը երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքում.
Կյանքի 84-րդ տարում մահացել է իտալացի հայտնի պատմաբան, փիլիսոփա, գրող Ումբերտո Էկոն, ով առավել հայտնի էր իր «Վարդի անունը» վեպով, հայտնում է BBC-ն:
Փետրվարի 20-ին, ժամը 08.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ռյա Թազա-Ալագյազ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր կարևորագույն պետական տոներից մեկի` Արցախի վերածննդի օրվա առթիվ:
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Փետրվարի 20-ին, ժամը 07.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պետրոս Ադամյան փողոցի թիվ 14/5 տան (հողաշեն) 2-րդ հարկի արտաքին պատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Բրազիլացի անվանի ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է ժամանակակից ֆուտբոլի մասին և նշել է այսօր խաղացող լավագույն երեք հարձակվողներին:
Skype-ը ցանկանում է ներդնել նոր համակարգ, ըստ որի՝ Android-ում և iOS-ում հնարավոր կլինի իրականացնել խմբակային զանգեր: Այս ֆունկցիայի մասին հայտնի էր դարձել մի քանի շաբաթ առաջ:
Ներդրված հեռուստացույցով առաջին սմարթֆոնն աշխարհում ներկայացրել է Caterpillar ընկերությունը: The Verge-ը տեղեկացնում է, որ բացի այս գործառույթից, հեռախոսն ունի նաև այլ հետաքրքիր գործառույթներ:
Ֆանտաստիկ թրիլլերը ռեժիսոր Ռիդլի Սքոթի կողմից նկարահանվել է 1982 թվականին՝ Ֆիլիպ Դիկի «Անդրիոդները երազում են արդյոք էլեկտրաոչխարների մասին» վեպի մոտիվներով: Դերասան Հարիսոն Ֆորդը ֆիլմում մարմնավորել Է ոստիկան Ռիք Դեքարդին, որը Լոս Անջելեսում հետեւում էր այսպես կոչված ռեպլիկանտներին՝ արտաքինով մարդկանցից չտարբերվող կիբորգներին:
Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական տնօրեն Միխայել Ցորկը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Պորտուի» նկատմամբ 2:0 հաշվով տարած տնային հաղթանակը: Ցորկը գոհ է մնացել թիմի խաղից, բայց ընդգծել է, որ հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն արդարացի է համարել թիմի ֆանատների վանկարկումը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում դանիական «Միդթյուլանդի» հետ անցկացրած խաղի ժամանակ (1:2): «Սարսափելի մրսում ենք հինգշաբթի երեկոյան և մենք ուղղակի բոլորից վատ ենք խաղում»,- ցենզուրային թարգմանությամբ մոտավորապես նման բառեր էին վանկարկում «կարմիր սատանաների» ֆանատները խաղի վերջին րոպեներին:
Հարավկորեական Samsung-ի սմարթֆոններն աշխարհում այս գաջեթների կատեգորիայում ամենատարածված են դարձել 2015 թվականին: Այդ մասին տեղեկացնում է Gartner ընկերությունը:
Աստվածաշունչը համարվում է աշխարհի ամենահին, ամենա ոչ միանշանակ, ամենաշատ հրատարակվող գրքերից մեկը: Գոյություն ունեն բազում հետաքրքիր փաստեր, որոնք կապված են դրա հետ: Ներկայացնում ենք այդ փաստերից միայն մի փոքր մասը, բայց դրանցից յուրաքանչյուրն արժե, որպեսզի ամեն մարդ իմանա դրանց մասին:
Մկրտության և պսակադրության խորհրդի ժամանակ կնքահայր կամ խաչքավոր կարո՞ղ է լինել հարազատներից որևէ մեկը: Հնարավո՞ր է արդյոք նույն անձի մկրտության և պսակադրության խորհուրդները կատարել մեկ օրում: Ի՞նչ պարագաներ են անհրաժեշտ մկրտության խորհրդի կատարման համար:
Օրական 2-3 կիվի ուտելով՝ կլավացնեք սրտանոթային համակարգի վիճակը: Կիվին նաև կարգավորում է արյան ճնշումը, պաշտպանում է սիրտն ու արյան անոթները, նվազեցնում է այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝ աթերոսկլերոզն ու կաթվածը:
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նոր են սկսել կյանքի կոչել նոր Սահմանադրությունը, որը, ինչպես արդեն ակնհայտ է դառնում, քաղաքական նպատակահարմարությունների ժողովածու է: