
Արագածոտնի մարզում վթար է տեղի ունեցել

Փետրվարի 20-ին, ժամը 08.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Ռյա Թազա-Ալագյազ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում Է. Հ.-ի վարած «Օպել» մակնիշի 01DD081 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրին կուտակված ձնակույտում:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: