Samsung-ը կրկին առաջատարն է սմարթֆոնների վաճառքների թվաքանակով
Հարավկորեական Samsung-ի սմարթֆոններն աշխարհում այս գաջեթների կատեգորիայում ամենատարածված են դարձել 2015 թվականին: Այդ մասին տեղեկացնում է Gartner ընկերությունը:
Հարավկորեական տեխնոլոգիական հսկան անցած տարի վաճառել Է 320,219 մլն սարք այն դեպքում, երբ նրա ամերիկյան մրցակիցը՝ Apple-ը՝ 225,850 միլիոն: Մեկ տարի առաջ Samsung-ի վաճառքները կազմել են 307,596 մլն սարք՝ Apple-ի 191,425 միլիոնի դիմաց: Samsung-ի բաժինը շուկայում կազմել է 22,5 տոկոս, իսկ Apple-ինը՝ 15,9 տոկոս:
Չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ Samsung-ը վաճառել է 83,437 միլիոն, իսկ Apple-ը՝ 71,525 միլիոն սարք:
Վաճառված սմարթֆոնների թվաքանակով երրորդ ընկերությունը դարձել է Huawei-ը՝ տարվա հաշվետու եռամսյակում իրացնելով ավելի քան 32,116 մլն սարք, իսկ տարվա արդյունքներով՝ 104,094 մլն սարք: Ընկերության բաժինը շուկայում տարվա ընթացքում կազմել է 7,3 տոկոս եւ 8 տոկոս՝ եռամսյակի ընթացքում: Ընդամենը 2015 թվականին, Gartner-ի տվյալներով, վաճառվել Է 1,423 միլիարդ հեռախոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: