Բաժիններ՝

Ամերիկացին ազատվել է բանտախցում 43 տարի միայնակ անցկացնելուց հետո

Ամերիկացի Ալբերտ Վուդֆոքսը, ով 43 տարի է անցկացնել բանտախցում միայնակ, ազատության մեջ է հայտնվել, հայտնել է նրա փաստաբանը: Դատարանը որոշում էր կայացրել տղամարդուն ազատել անցած ամռանը:

Ալբերտ Վուդֆոքսն ու ևս երկու բանտարկյալներ՝ Ռոբերտ Քինգն ու Գերման Ուոլլեսը, հայտնի էին «Անգոլայի եռյակ» անունով, հայտնում է BBC-n:

Նրանք բոլորն էլ բանտում էին հայտնվել այն բանից հետո, երբ դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել զինված հարձակման մեջ: Արդյունքում՝ նրանք հայտնվել էին Լուիզիանայի խիստ ռեժիմի պետական բանտում:

Վուդֆոքսը բանտախցում միայնակ էր 1972թ. ապրիլից՝ բանտում ծայր առած խռովությունից հետո, երբ սպանվել էր բանտապահներից մեկը:

Նրան երկու անգամ մեղավոր էին ճանաչել բանտապահին սպանելու համար ու երկու անգամ էլ այդ որոշումներն արդյունքում չեղյալ էին հայտարվել:
Քինգն ու Ուոլլեսն ազատվել էին բանտից 2001 ու 2013 թվականներին համապատասխանաբար: Ուոլեսը մահացավ բանտից դուրս գալուց որոշ ժամանակ անց, Քինգին դատարանը անմեղ ճանաչեց:

Երեքն էլ պնդում էին, թե պատիժ են կրում մի հանցանքի համար, որը չեն իրականացրել: Նրանց բանտից ազատելու համար միջազգային արշավ էր սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս