Բաժիններ՝

Վանա կատուն ավելի քան 3200 կմ է հաղթահարել փախստական տերերին Եվրոպայում գտնելու համար

Սպիտակ Վանա կատուն միացել է իր փախստական տերերին Նորվեգիայում էպիկական ճանապարհորդությունից հետո, հայտնում է Metro-ն: Քունքուշ անունով կատուն իր տերերի հետ փախել է Եվրոպա Իրաքից, սակայն Հունաստանում կորել է:

Տերերը մտավախություն ունեին, թե այլևս երբեք չեն տեսնի իրենց կենդանուն: Շուտով կենդանուն Սկալա գյուղում հայտնաբերում են կամավորները:

cat2

Կամավորները նրան տվել են Դիաս անունը, կերակրել են, տարել անասնաբույժի մոտ ու միկրոչիպ տեղադրել: Կատվին այնուհետ ուղարկել են Գերմանիա, միաժամանակ, կամավորները որոնել են կատվի տերերին: Facebook-ում բացվել է անգամ էջ ReuniteDias անվանումով:

cat9

Որոնումների միջոցով հնարավոր է եղել կատվի տերերին գտնել Նորվեգիայում: Կենդանուն արդյունքում ուղարկել են նրանց մոտ:

12742437_531613416998307_1325652007661650765_n

Թերթը նշում է, որ կատուն անհավանական ճանապարհորդություն է կատարել դեպի Եվրոպա՝ ավելի քան 3200 կմ:
The Guardian-ը Քունքուշի պատմության մասին անգամ վիդեոռեպորտաժ է հրապարակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս